«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Թուրք շանորդիք, դուք չեք տիրելու Արցախ աշխարհին

Թուրք շանորդիք, դուք չեք տիրելու Արցախ աշխարհին
19.07.2023 | 10:41

Այսօր (18.07.2023 թ.-irates.am) Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդման ընթացքում Լեո Նիկոլյանը հիշեցրեց Մասադա բերդի պատմությունը, որի բնակիչներն իրենց կամքով նախընտրել են մահը ստրկությանը:

Մեր թվարկության 67 թ. Մասադայում բնակություն հաստատեցին սիկարիները՝ ռադիկալ կուսակցության ներկայացուցիչները, ովքեր գլխավորում էին ապստամբությունը հռոմեացիների դեմ, ինչը հանգեցրեց հրեական երկարատև պատերազմին։

Երբ 70 թ. հռոմեական լեգեոնները գրավեցին Երուսաղեմը, Մասադան ապստամբների վերջին հենակետն էր դարձել։ Բերդի պաշտպանների թիվը հազիվ հասնում էր հազար հոգու՝ կանանց ու երեխաների հետ միասին, բայց նրանք Մասադան պահեցին ևս երեք տարի։

Ահա թե ինչ է գրել այդ հերոսական պաշտպանության մասին Josephus Flavius-ը «Հրեական պատերազմ» գրքում. «Նախքան մեր մահն ընդունելը, եկեք հրկիզենք մեր ունեցվածքն ու բերդը։ Հաստատ գիտեմ, որ հռոմեացիները կտարակուսեն, երբ տեսնեն, որ մեզ ողջ չեն կարողացել տիրել ու խաբվել են հույս ունենալով օգուտ քաղել ավարից։ Միայն սննդի պաշարները կմնան անձեռնմխելի, որպեսզի մեր մահից հետո դրանք վկայեն, որ մենք չենք տառապել սովից կամ ջրի պակասից, այլ մենք ինքներս գերադասել ենք մահը ստրկությանը»:

Թուրք շանորդիք, դուք չեք տիրելու Արցախ աշխարհին:

Նիկոլ հողատու, քեզ զուր ես երևակայում նորօրյա «բիրիքով» ստրկավաճառ՝ 120 000 արցախցիները ստրուկներդ չեն, որ Քաջ Նազարի պես ասես. «Գյադե՛ք, Ադրբեջան անցեք»:

Ավելի ճիշտ դու՛ ես Ալիևի ստրուկը, այն էլ դավաճանած ստրուկ:

Իսկ Արցախ աշխարհն ու արցախահայությունը միայն Աստծունն են:

Եվ դա ոչ միայն դու՛, այլ բոլո՛րդ մտապահեք:

Ալլա ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5448

Մեկնաբանություններ