-
02.06.2012|
07:37
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ֊վածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
-
01.06.2012|
03:37
Մայիսի 31-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանին:
Երկրի ղեկավարի եւ բարերարի առանձնազրույցից հետո Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկվել են նաեւ ընդլայնված կազմով` կառավարության մի խումբ անդամների մասնակցությամբ:
-
01.06.2012|
03:32
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս պայծառ ու հրաշալի տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Մենք ավանդաբար տոնում ենք Հունիսի 1-ը` որպես մեր երեխաների հանդեպ ունեցած անսահման սիրո ու ջերմության, անմնացորդ նվիրվածության ու հոգատարության օր: Նշում ենք ու փորձում նրանց կյանքը լցնել ավելի շատ ուրախությամբ եւ ուշադրությամբ, այն դարձնել ավելի անհոգ ու երջանիկ:
-
01.06.2012|
03:13
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային:
-
01.06.2012|
00:11
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ հունիսի 1-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Գառնի-Արտաշատ ճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորը, ինչի պատճառով ուղևորուհին՝ 1972 թ. ծնված Զինե Խուդոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: