Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ի մամուլի ասուլիսում Երևանին հորդորել է հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով։ «Վարչապետ Փաշինյանն ինքն է ասել, որ ճիշտ է համարում հանրաքվե անցկացնել այն մասին, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ ԵԱՏՄ-ու՞մ, թե՞ Եվրամիությունում։ Մենք կխնդրեինք, որ դա արվի հնարավորինս շուտ»,- ասել է Պուտինը։               
 

Աշոտ Երկաթի Խաչը

Աշոտ Երկաթի Խաչը
29.05.2026 | 12:56

2012թ․ Հունվարի 29-ին Հայրապետական կոնդակով Հայոց բանակին պահապան հռչակվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող հայոց Աշոտ Բ Երկաթ թագավորի Սուրբ Խաչը, որի մեջ ամփոփված է Տիրոջ կենարար խաչափայտի մասունքը: Այդ առիթով Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ պատրաստվել էր պատմական ս. խաչի կրկնօրինակը, որի կենտրոնում ևս զետեղվել էր Տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխար:

Այդ նույն օրը մատուցված Ս. Պատարագի ավարտին տեղի ունեցավ պահապան Ս. Խաչի կրկնօրինակի օրհնության արարողությունը: Սաղմոսների, շարականների երգեցողության ներքո Մայր Տաճարի մկրտության ավազանից Ս. Սեղան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Վեհափառ Հայրապետն օծեց խաչի չորս թևերը:

Արարողությունից հետո Նորին Սրբությունը մաղթեց, որ խաչը զորություն հաղթության լինի թշնամիների դեմ և վահան ամրության` Հայոց բանակի զինվորների ու հրամանատարների համար, որպեսզի անվրդով ու ապահով պահեն Հայրենիքի սահմանները, ժողովրդի բարօր ու խաղաղ կյանքը:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը նորաօծ խաչը իր կոնդակով հանձնեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը, որը պահվում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում։

14 տարի անց՝ 2026թ․ ՀՀ ՊՆ հրամանով միակողմանի լուծարվեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։

Այսօրվա զինվորական շքերթին հանվել էր նաև Մայր Աթոռի կողմից պարգևած այդ նույն խաչը, սակայն առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ՝ առանց հոգևորականների և գնդերեցների։

Չմնանք անխրատ․

«Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմ․ 126։2)։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 281

Մեկնաբանություններ