ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Խուժանի բառապաշարով ընկել է փողոցները, գոռում ու մուննաթ է գալիս ընդդիմախոս քաղաքացիների վրա

Խուժանի բառապաշարով ընկել է փողոցները, գոռում ու մուննաթ է գալիս ընդդիմախոս քաղաքացիների վրա
13.05.2026 | 15:13

Նիկոլի խուժան խոսքին անդարադրձել եմ դեռ 2018-ին, երբ Հայկ Մարությանին քաղաքապետի աթոռին էին տեղավորում:

Այդ օրից ֆիքսել եմ, որ նման հրապարակային խոսքը հարիր չէ պետական պաշտոնյային, և սրան ոչ մի տեսակի արդարացում չկա:

Անցան տարիներ, նիկոլն այդ խոսքը տարավ ԱԺ, տարավ կառավարության նիստեր, էլ չխոսեմ իր ուղիղ եթերների և իր թիմակիցների նմանօրինակ գռեհիկ և լպիրշ խոսքի մասին, էլ չխոսեմ նրանց լպիրշախոս և թշնամալեզու բլոգերների և կողմնակիցների մասին:

Մեկ ամիս առաջ քպ-ն ինքը ընդունեց Էթիկայի կանոնագիրք, որտեղ անդրադարձ կար նաև պետական պաշտոնյաների խոսքի էթիկային, էլ չխոսեմ հանդուրժողականության և այլևայլ ձևական բաների մասին՝ ձևական ժողովրդավարության թրենդի շրջանակներում:

Այսօր նիկոլը նորից խուժանի բառապաշարով ընկել է փողոցները, գոռում ու մուննաթ է գալիս ընդդիմախոս քաղաքացիների վրա, իր օպոնենտներին, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին և նրա որդուն, փողոցային թափթփուկի պես 5-րդ կետը պատռելով, հաթաթա է տալիս:

Նիկոլ, դու ոչ միայն դավաճան ես, ոչ միայն հակահայ ես, ոչ միայն հետույքիդ կաշին երեսիդ քաշած անամոթ ես, այլ նաև փողոցային խուժան ես, քո ասած բառերով՝ շնաբարո դուրսպրծուկ (էստեղ թող ներեն ինձ մարդասեր և հավատարիմ շները,): Նիկոլ, դու հակամարդ ես:

Եվ ամենավերջում պիտի ափսոսանքս հայտնեմ այն մասին, որ Վազգեն Սարգսյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ քեզ ինչ արել են, քիչ են արել: Պիտի արածը հասցնեին տրամաբանական ավարտին, որ քո պեսը չհասներ վարչապետի պաշտոնին ու, սեփական ճղճղմությունից «աբիժնիկ» մնալով, հախը մի ամբողջ ժողովրդից չհաներ…

Բացառել խուժանին:

Նորմալ իրականության մեջ այս հայասպան խուժանը սկի 10 000 ձայն չպիտի հավաքի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 6544

Մեկնաբանություններ