-
27.01.2015|
13:01
Հայաստանում գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր: Գործընթացը սկսվել է «Աջակցություն փոքր ՀԵԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
-
27.01.2015|
12:18
ՀՀ հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ին հրավիրած նիստը կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ էր:
-
24.01.2015|
19:27
Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի տարածքում ոսկու հանքավայրի շահագործման հարցը լուրջ մտահոգություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Վերջիններս իրենց բողոքն են հայտնել Հանրային խորհրդին, որն էլ իր հերթին հունվարի 23-ին կազմակերպել է ՀԽ 4 հանձնաժողովների համատեղ նիստ՝ հրավիրելով շահագրգիռ կողմերին քննարկելու հարցը:
-
12.01.2015|
14:36
Հունվարի 1-ին Հանրապետության հրապարակում թափառող շները հարձակվել են գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի վրա։ Գրականագետը փրկվել է միայն անցորդների օգնության շնորհիվ և տեղափոխվել հիվանդանոց։
-
15.12.2014|
16:01
Պերուում անցկացվող կլիմայի հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովի մասնակից 190 երկրների ներկայացուցիչներ համաձայնության են եկել 2015-ին կլիմայի փոփոխությունների պայմանագրի վերաբերյալ հարցերում։
-
02.12.2014|
00:20
Չնայած ՀՀ-ում քաղցրահամ ջրերի ռեսուրսները պահանջարկից ավելի են, այնուամենայնիվ մեկ շնչին հասնող ջրի քանակով զգալիորեն քիչ են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջին ցուցանիշներից:
Կենցաղային, տեխնիկական կարիքների և ոռոգման համար, խորհրդային տարիներից մինչ օրս, շարունակում է օգտագործվել բարձրորակ քաղցրահամ ջրերի զգալի քանակ, որը բացասաբար է անդրադառնում քաղաքների ջրամատակարարման վրա:
-
19.11.2014|
18:41
Հազարավոր կենդանիներ, որ փողոցներում մի կերպ քարշ են տալիս իրենց գոյությունը մեր հոգատարության ու պաշտպանության կարիքն ունեն:
-
18.11.2014|
11:49
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող «Զորաց քարեր» հնավայրում 2015-ի օգոստոսին կշարունակվեն ուսումնասիրությունները, որոնց, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի հնագիտական ջոկատը:
-
15.11.2014|
13:04
Եթե սթափ նայենք մեր շուրջը կատարվողին, ապա կհասկանանք, որ դժոխքն էլ, դրախտն էլ ա՛յս աշխարհում են: Նայե՛ք կից տեսանյութն ու համոզվեք, թե մեր բարբարոսության պատասխանն ինչպես ենք ստանում:
-
15.11.2014|
11:56
Վերամշակման համաշխարհային օրվա շրջանակում նոյեմբերի 15-ին ժամը` 19:00-ին Գրին Բին Կասկադ սրճարանում (Թամանյան 2) տեղի կունենա «Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին» խորագրով միջոցառում: