Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Պատրիկ Արտեմի. Մենք՝ հայերս, մեծ պետություն շինող ժողովուրդ չենք

Պատրիկ Արտեմի. Մենք՝ հայերս, մեծ պետություն շինող ժողովուրդ չենք
01.02.2022 | 15:32

Ժամանակի հայտնի դերասանները հաճախ էին հավաքվում «Երևան» հյուրանոցի բակի թփածածկ սրճարանում, իսկ Ազատ Շերենցը մշտական այցելուներից էր։ Ի տարբերություն «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում խաղացած ալարկոտ, քնաթաթախ և ուրբաթախոս Ավագի՝ իրական կյանքում Շերենցը ձիգ, կիրթ և զգայուն մարդ էր։ Երբեմն Ես էլ էի գնում այնտեղ՝ սուրճ խմելու։

Երբ հերթական անգամ հավաքվել էինք, Ինչ-որ մեկը, կարծեմ ՝ Սոս Սարգսյանի ծանոթներից, որպես հյուրասիրություն, երկու շիշ օղի ուղարկեց սիրված դերասաններին։ Զրույցներից մեկի արանքում Շերենցը, լիքը բաժակը մի տեսակ մտազբաղ բարձրացնելով վեր, անսպասելի հարցրեց՝ տեսնես, էլի բնակելի մոլորակ կա՞, թե՞ սա միակն է։ Դա կասկածելու՞ բան է՝ ասաց Սոս Սարգսյանը, իհարկե կա։ Հա՞, գոհունակությամբ խոսակցին նայեց Շերենցը, տեսնես՝ այնտե՞ղ էլ կա Հայաստանը և էլի փո՞քր է, թե՞ մեծ։ Փոքր՝ ասացի ես։ Իա՜, ի՞նչ գիտես՝ աչքերը լի հանդիմանությամբ դարձավ ինձ Շերենցը։ Մենք՝ հայերս, մեծ պետություն շինող ժողովուրդ չենք՝ ասացի ես։


Երևի թե պատահական չէր այս պատմությունը հիշելու առիթը։

Դիտվել է՝ 9173

Մեկնաբանություններ