ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Պետության ղեկավարը, ընկնելով հարստության ու փառքի հետևից, շատ արագ կփոքրացնի միջազգային ասպարեզում երկրի ազդեցիկությունը

Պետության ղեկավարը, ընկնելով հարստության ու փառքի հետևից, շատ արագ կփոքրացնի միջազգային ասպարեզում երկրի ազդեցիկությունը
01.08.2026 | 15:37

Անկախ այն բանից, որ անխտիր բոլոր մարդիկ ու տարբեր մասշտաբի մարդկային խմբերը ձգտում են իրենց կյանքի հնարավորինս բարգավաճ և որակյալ հարատևման, դա բոլորին չէ որ հաջողվում է իրարից տարբերվող մարդկանց հատկությունների և կյանքի համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակության պատճառով։

Կամայական հասարակական պայմաններում մարդիկ իրարից տարբերվում են, առաջին հերթին, ուրիշների վրա ունեցած իրենց ազդեցության չափով, որով էլ որոշվում է անձի դիրքը հասարակության մեջ։

Ազդեցիկ լինելու նույն չափանիշը աշխատում է նաև շատ ավելի բարձր աշխարհաքաղաքական հարաբերությունների մակարդակում, որտեղ հզորության և ռեսուրսների սիմբիոզը որոշում է տվյալ պետականության դիրքը աշխարհի ուժային հիերարխիայում։

Բնականաբար, բոլորն են ձգտում այդ հիերարխիայում գրավել հնարավորինս բարձր դիրք, որի պատճառով էլ բոլորի բնական ու ռացիոնալ ձգտումն է լինել առավել հզոր և տիրանալ հնարավորինս շատ ռեսուրսների։

Բացի դրանից, հզորությունն ու ռեսուրսները փոխկապակցված են, քանի որ ուրիշներից ավելի հզոր լինելը նպաստում է ավելի շատ ռեսուրսների տիրանալուն և, հակառակը, ռեսուրսներ ունենալը նպաստում է ավելի հզորանալուն։

Եվ հենց այդ պատճառով էլ մարդկության պատմությունը նման ձգտումներն իրականացնելու պատմություն է սառը և տաք պատերազմների տեսքով, որտեղ էլ, որպես կանոն, հաղթում են առավել ազդեցիկները։

Բայց ազդեցիկությունն ինքն ունի նաև բարդ ներքին կառուցվածք՝ ուժի, հարստության ու փառքի տարբեր բնույթի կոմբինացիաների տեսքով, և հենց այդ պատճառով էլ մարդիկ, գիտակցաբար, թե բնազդաբար, ձգտում են լինել ուժեղ, հարուստ և հնարավորինս նշմարելի հասարակության մեջ, իսկ ոմանց էլ հաջողվում է հասնել համապարփակ նշմարելիության՝ հայտնի լինելու և փառքի տեսքով։

Փառքն ու հայտնիությունն էլ կարող են լինել լուրջ բովանդակությամբ լցված կամ էլ հպանցիկ, կեղծ ու պատիր և հեշտ մոռացվող։

Ինչպես կասեր Թումանյանը՝

«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե՜կ նըրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար»։

Շատ կարևոր է նաև հասկանալ, որ ազդեցիկությունն ու հզորությունը և նրանց բաղադրիչներ ուժը, հարստությունն ու փառքը կյանքի հարատևման և որակի գլոբալ նպատակի ենթանպատակներն են, որոնց կարևորության չափը, կախված միջավայրի հատկություններից և իրավիճակից, կարող է տարբեր չափերով ազդել գլոբալ նպատակի վրա։

Ասենք, որևէ պատասխանատու անձ կամ պետության ղեկավար, ընկնելով հարստության ու փառքի հետևից ու մոռանալով երկիրը ուժով ապահովելու մասին, շատ արագ կփոքրացնի երկրի հզորությունն ու միջազգային ասպարեզում նրա ազդեցիկությունը, որն էլ կլինի անմիջական հարված մարդկանց կյանքի հարատևման գործին։

Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ կյանքի հարատևման ունիվերսալ սկզբունքը կամ նպատակը, լինելով կիրառելի անձ, մարդկային խումբ, պետություն և մարդկային հասարակություն մակարդակներում, այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր շատ կարևոր առանձնահատկությունները։

Հարցը նրանում է, որ նշված մեծությունները նպատակներ կամ ենթանպատակներ են, որոնք կյանքի տարբեր պայմաններում մարդկանց կյանքի տարբեր կողմերի օպտիմալացման խնդրի երեք կարևոր բաղադրիչներից միայն մեկն են, որից բացի նման խնդիրները լուծելու համար պետք է իմանալ նաև այն օրինաչափություններն ու հետագծերը, որոնցով կարող են դեպի նպատակը գնալ մարդիկ, և այն սահմանափակումները, որոնք կարող են դրվել մարդկանց գործողությունների վրա։

Այսինքն, ամեն մի օպտիմալացման խնդիր, այդ թվում նաև հասարակական կամ պետական կյանքում, ունի՝

1․ Նպատակ կամ էլ բազմաչափանիշ դեպքում՝ նպատակներ:

2․ Դեպի այդ նպատակը կամ նպատակները գնալու հնարավոր ճանապարհներ կամ հետագծեր:

3․ Տարբեր նկատառումներից ելնելով, խնդրի լուծումների վրա դրվող արգելքներ կամ սահմանափակումներ։

Բացի դրանից, ցանկացած մարդկային միջավայր ունի իր բնութագրական մեծություններն ու պարամետրերը, որոնք արտացոլում են այդ միջավայրի լրջությունը, պատասխանատվությունը, բարոյականությունը, ազնվությունը, նպատակասլացությունը և այլն, որոնք քանակական իմաստով մոդուլացնում են նպատակների չափը, իսկ խնդրի հնարավոր լուծումները կարող են լինել հասարակության բարգավաճման ու կործանման արանքում ինչ-որ մի տեղ։

Օրինակ, դժվար չէ տեսնել, թե անլուրջ, անբարո և անազնիվ մոտեցումներով ինչ կարգի լուծումների և արդյունքների կարող է հասնել քաղաքականապես պասիվ հասարակությունը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 265

Մեկնաբանություններ