Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները նախ և առաջ ոտնձգություն են սեփականության՝ որպես կարևոր ինստիտուտի նկատմամբ

Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացները նախ և առաջ ոտնձգություն են սեփականության՝ որպես կարևոր ինստիտուտի նկատմամբ
31.07.2026 | 13:23


Ոչ պատահականորեն է բոլոր հասարակարգերի տնտեսական հարաբերություններում առաջատար դերը պատկանում սեփականատիրական հարաբերություններին․ տնտեսական ռեֆորմներն էլ առաջին հերթին ուղղված են եղել հենց սեփականության հարաբերությունների զարգացմանը։ Արտադրության միջոցների սեփականության ձևն էլ բնութագրում է տվյալ հասարակարգում տիրապետող հարաբերությունների սոցիալ-տնտեսական էությունը։

Որպես կանոն՝ ներդրումային միջավայրի գրավչության, տնտեսության արդյունավետ գործունեության ու բիզնեսի զարգացման մի շարք գործոնների հետ մեկտեղ, առանցքային պայմաններից են հանդիսանում երկրում բիզնես միջավայրի հետևյալ երկու տարրերը՝ սեփականության անձեռնմխելիությունը (օրենքով պաշտպանվածության աստիճանը) և արդարադատությունը (դատական համակարգի անկախությունն ու կայացածությունը)։

Սեփականության ձևերից, ի տարբերություն պետականի ու կոլեկտիվի, մասնավոր սեփականությունն է առավել մեծ չափով նպաստում մարդկանց տնտեսական բնազդի ու տնտեսական-ստեղծագործական մտքի դրսևորման խթանմանը։ Սա, որպես տնտեսության զարգացման շարժիչ ուժ, նպաստում է նյութական շահագրգռվածության ու պատասխանատվության բարձրացմանը, հետևաբար՝ արտադրության արդյունավետության մեծացմանը, այսինքն՝ արտադրանքի (ծառայության) միավորի ինքնարժեքի իջեցմանը, որակի և աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։

Փիլիսոփաներից մեկն ասել է, որ սեփականությունը իշխանություն է բարիքների տիրապետման նկատմամբ։ Պատահական չէ, որ հետխորհրդային Հայաստանում արմատական տնտեսական բարեփոխումները առաջինը սկսվեցին հենց 1990 թ․ սեպտեմբերի 20-ին՝ «Սեփականության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որի արդյունքում պետական-մենաշնորհային սեփականության փոխարեն ընդունվեցին բազմաձև մրցակցային սեփականության ձևեր՝ պետական, կոլեկտիվ և մասնավոր (ներկայումս դրանք երկուսն են՝ պետական և մասնավոր)։

1905 թ․ Ռուսաստանի կառավարության նախագահ Ս․ Յու․ Վիտտեն ասել է․ «Դժբախտություն է այն երկրում, որտեղ բնակչությունը չի դաստիարակվել օրինականության ու սեփականության զգացումով, այլ, ընդհակառակը, արմատավորվել է տարբեր տեսակի կոլեկտիվ սեփականությունը»։

Մինչդեռ Հայաստանում տարվող քաղաքականությունը նեոբոլշևիզմ է․ այն շատ նման է անցյալ դարի կուլակաթափմանը, իսկ թե ինչ աղետ բերեց այն գյուղատնտեսությանը, բոլորս լավ գիտենք։ Պետական մակարդակով ամեն ինչ արվում է երկրում բիզնեսի, ձեռներեց մարդկանց ու հարուստների նկատմամբ ատելություն սերմանելու, ուրիշների ունեցվածքը խլելու-բաժանելու ժողովրդահաճո տրամադրություններ ու միջավայր ստեղծելու համար, ինչը հղի է լուրջ վտանգներով։ Այս կամայականությունն ու անօրինությունը լրջորեն կարող են անդրադառնալ երկրի ներդրումային գրավչության վրա, իսկ հետևանքները կարող են աղետալի լինել։ Չէ՞ որ մենք բոլորս վայելում ենք նրանց ստեղծագործական մտքի ու աշխատանքի արգասիքը, սակայն չենք գնահատում ու արժևորում այդ աշխատանքը։

Խորհրդային՝ սոցիալիստական պետությունների փորձը ցույց տվեց, որ սեփականության ու տնտեսավարման համայնավարական ձևը չարդարացրեց իրեն, և սոցիալիզմի երկրներում առաջացավ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն։ Արմատական տնտեսական բարեփոխումները բոլոր երկրներում նախևառաջ ուղեկցվել են արտադրության միջոցների ապապետականացմամբ ու սեփականատիրական հարաբերությունների՝ արտադրության ու արդյունքի բաշխման մեխանիզմների կատարելագործմամբ։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ