Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու նրանց առաջնորդը փառահեղ նոր էջեր են գրել մեր ժողովրդի ազգային և հոգևոր պայքարի պատմության մեջ

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու նրանց առաջնորդը փառահեղ նոր էջեր են գրել մեր ժողովրդի ազգային և հոգևոր պայքարի պատմության մեջ
26.10.2025 | 15:47

Կանցնեն տարիներ, և ամեն ոք ու ամեն ինչ իր անունը կստանա։ Այդ ժամանակ բոլորին պարզ կլինի, որ հենց այս օրերին Հայոց Եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականներն ու նրանց առաջնորդը փառահեղ նոր էջեր են գրել մեր ժողովրդի ազգային և հոգևոր պայքարի պատմության մեջ։

Նրանք իրենց անմնացորդ ծառայությամբ կանգնած են այն նույն անսասան հավատքի և քաջության հիմքի վրա, որի մասին տակավին հինգերորդ դարում վկայել է մեր ռազմիկ պատմիչը՝ սուրբ Եղիշեն։

Եղիշեն ասել է. «Ոչ ոք չի կարող բաժանել հայրենասիրությունը և աստվածային հավատը» («Զի ոչ ոք կ՚զառցնէ զսէրն հայրենեաց և զհաւատն աստուածային». «Վարդանի և Հայոց պատերազմի մասին», գլուխ V):

«Քաջությունը ծնվում է հավատքից, և հավատքն է քաջության արմատը» («Քաջութիւնը ծնունդ է հաւատոյ, և հաւատքն է արմատ քաջութեան». նույն տեղում, գլուխ VII)։

Աստված օգնական, սուրբ հայրեր։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 7418

Մեկնաբանություններ