ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եթե մենք առողջ դիմադրողականություն չդրսևորենք, բանակը ոչինչ չի կարող անել

Եթե մենք առողջ դիմադրողականություն չդրսևորենք, բանակը ոչինչ չի կարող անել
05.10.2026 | 10:58

Ես այս մասին չեմ ուզում գրել, բայց չեմ կարող։

Մի քանի օր է՝ մտածում եմ, բայց ես ինձ չեմ գտնում։ Երբ թուրքը մտնում է հայկական հողը, դա հայկական տիեզերական հավասարակշռության խախտում է, որովհետև նա չի գալիս ցանելու, հնձելու, կիսվելու, օգնելու։ Նա գալիս է մորթելու։ Նրա քառակուսի օքյուզային գանգատուփի մեջ խմորված մտքերը, նրա ծագումնաբանությամբ պայմանավորված, արյան մասին են։ Այդ մասին մեր բոլոր մեծերն են մեզ ասում` Անդրանիկից սկսած, Թումանյանով, Նժդեհով, Շիրազով ու Սևակով վերջացրած։ Հիմա ադրբեջանական տեղապահ իշխանությունները հակառակն են ձեզ քարոզելու, բայց դուք սա մի մոռացեք։ Գայլին չես կարող ստիպել եղնիկ դառնալ, անգամ՝ շուն։ Զարմանում եմ՝ ինչքան պիտի ապուշ լինենք, որ սա մոռանանք։ Բայց հարցս ուրիշ է։

1988-ից սկսած՝ ամեն անգամ, երբ լսել ենք թուրքի ներխուժման մասին, կամ հայ է մորթվել, կամ ականջ է կտրվել` Հայի։ Ես սահմանամերձ Տավուշից եմ։ Չի եղել մի դեպք, որ Հայ մարդիկ հանգիստ կուլ տան որևէ նման քայլ։ Միշտ պատասխան է տրվել, միշտ։ Եթե մարդ են տարել, մի քանիսին են բերել մերոնք։ Եթե սպանել են դիրքերում, ապա պատասխանել ենք ավելի ցավոտ։ Ահա այս կեցվածքն էլ ընկած է եղել խաղաղության հիմքում։ Թուրքի հետ խոսելու ուրիշ լեզու չկա։ Ես սա ձեզ ասում եմ իմ կյանքի փորձից ելնելով, իսկ ես թուրքին ծանոթ եմ մանկությունից՝ Սումգայիթում` իմ բանակային ծառայությունից, Արցախյան Ազատամարտից։

Հիմա ուշադիր լսեք։ Թուրքը քաղաքացիական հագուստով մտնում է ՀՀ տարածք։ Ադրբեջանի անվտանգության մարմինները զգուշացնում են իրենց ենթականերին, ու սրանք, բերանները ջուր առած, սպասում են գործողությունների զարգացմանը, որովհետև իրենց էլ, հարևաններին էլ հետաքրքիր է, թե մինչև որտե՞ղ կգնա, արդյո՞ք կհասնի Նախիջևան։ Կամ գուցե մի մասն արդեն հասել է։ Հա, մոռացա, մինչ այդ ինչ-որ մեկը կամ մի խումբ գյուղերում ամիսներով քարերով խփում էին մարդկանց դարպասներին, ու ոչ ոք չի հայտնաբերվում։

Թուրքը սահմանը խախտում է՝ տղամարդ սահմանապահ չի հանդիպում։ Մի քանի օր քայլում է... Տղամարդ որսորդ, տղամարդ անցորդ, տղամարդ վարորդ, ձկնորս, երկրապահ, ոստիկան, կամավոր, հայրենասեր, հարևան, հնձվոր, գյուղական իշխանավոր չի հանդիպում։ Այդ թուրքին տղամարդ չի տեսնում։ Նա Հայաստանի կեսն անցնում է, տղամարդ չկա։ Մի հերոս կին կանգնեցնում է, անձնազոհաբար վնասազերծում է ու հիմա վիրահատության սեղանին է։ Ու դարձյալ չկան տղամարդկանց բողոքող բռունցքներ, որսորդականով` սահմաններ շտապողներ, թուրք բերողներ, սատկացնողներ, վրիժառուներ՝ չկան։ Կան հերոս Առյուծածին Մայրեր ու տուն պահող, պանդոկացավ, կրեդիտներ փակող սպասարկու տղամարդիկ։ Էս ու՞ր հասանք։ Այս մասին նաև Ara Arayanն էր գրել, ու ստացվում է, որ միայն ես չեմ, որ խելագարվում եմ։ Էն Երկրապահ կառույցն ի՞նչ է անում։ Լավ, պետությունը՝ հասկացանք, վարակված է, ձեր սրտե՞րն էլ են վարակված։ Եթե մենք առողջ դիմադրողականություն չդրսևորենք, բանակը ոչինչ չի կարող անել։

Զարթնեք։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 156

Մեկնաբանություններ