ԱՄՆ-ը խստացնում է վիզային կանոնները ապաստան հայցողների համար՝ տեղեկացնում է CNN հեռուստաալիքը: Այսուհետ Միացյալ Նահանգների վիզա ստանալու համար դիմողները պետք է հաստատեն, որ իրենց հայրենի երկրներում հետապնդումների չեն ենթարկվում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է էլ ավելի սահմանափակել պոտենցիալ ապաստան հայցողների մուտքը երկիր։                
 

Ժամանակն է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը

Ժամանակն է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը
06.05.2025 | 19:31

Համացանցում տարածվում են գյուղացի ֆերմերների տեսանյութերը, որտեղ ներկայացվում են անձրևի և կարկուտի հասցրած ահռելի վնասները: Իսկապես շատ ցավալի է, որ արյուն-քրտինքով մշակված այգիներից այլևս բերք չեն ստանալու և կանգնած են պարտքերի ու վարկերի առջև ձեռնունայն: Սպասում եմ, որ հավանաբար կձեռնարկվեն կառավարության և համապատասխան կառույցների արտակարգ միջոցառումներ, ժամանակն է, որ հայ մարդը, առավել ևս, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները իրենց աջակից տեսնեն պետությունը: Այստեղից է ծնվում հայրենասիրությունը երկրի և պետության նկատմամբ:

Քաղաքական գզվռտոցների, անբովանդակ շոունեի, կեղծ ազգասիրական միջոցառումների փոխարեն՝ ի գործ: Երբեք գյուղատնտեսությամբ չեմ զբաղվել և, բնականաբար, իրավունք ու գիտելիքներ չունեմ ֆերմերներին խորհուրդ տալու: Սակայն մի պարզ իրողություն կա, որը հասկանալու համար մասնագետ լինելը կարևոր չէ: 21-րդ դարում ենք, և ամբողջ աշխարհում բերքը նմանատիպ աղետներից փրկում են հակակարկտային ցանցերով: Ի՞նչ կա չհասկանալու: Ի վերջո, ավելի լավ չէ ՞ արդյոք շատ ավելի քիչ տարածքով այգի ունենալ, բայց համոզված լինել, որ այն պաշտպանված է, բերքն էլ՝ երաշխավորված: Կներեք, եթե սխալվում եմ, ցանկանում եմ, որ հայ ժողովրդի խելացի լինելու բրենդը չվնասվի: Ժամանակն է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը: Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսական ողնաշարն է, հայրենիքի գոյության հիմքը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 25314

Մեկնաբանություններ