Եվրոպան էներգակիրների ճգնաժամի մեջ է հայտնվել, ինչը կարող է վերջնականապես հարվածել տնտեսությանը: Այս ֆոնին Էներգետիկայի գծով ԵՄ կոմիսար Դան Յորգենսենն այցելել է Բաքու և հանդիպել Ալիևին...
Մենք լուրջ չվերաբերվեցինք Թրամփի նախաձեռնությանը՝ Պաշտպանության նախարարությունը Պատերազմի նախարարություն անվանափոխելու առնչությամբ:
Իզուր, փաստորեն պարզ ասված էր, որ այլևս ոչ թե ԱՄՆ-ի պաշտպանության խնդիր է դրված, այլ՝ պատերազմներ վարելու նախաձեռնության...
Չնայած իրանա-ադրբեջանական խորքային հակասություններին ու կուտակված բազմաթիվ խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանություն ու ցավակցություն հայտնել իրանցի ժողովրդին...
Առաջիկայում հերթական անգամ ու արդեն «բարի ավանդույթ» դարձած գործելաոճով կօգտագործվեն քրդերը՝ ընդդեմ Իրանի:
Հավանաբար, նրանց մեծ սիրով կմիանան Սիրիայի բանտերից հատուկ այդ նպատակով ազատված Իսլամական պետության մի քանի հազար զինյալներ...
Չեմ խորանա Իրանի դեմ ծավալված հարձակման և Այաթոլայի սպանության մանրամասների մեջ, որոնք, ըստ իս, այլևս մութ անկյուններ չունեն. նվաճողական և նյութապաշտ Արևմուտքը իր 60-ամյա սառը պատերազմի տաք փուլն է մեկնարկել՝ Արևելքի բնիկների և ավանդապահ ժողովուրդների դեմ...
Իրանում զոհվում են երեխաներ, ինչը չունի որևէ արդարացում և որևէ գիտակից մարդու չի կարող անտարբեր թողնել։ Դրա համար էլ նախապես հայտարարեցին, որ թքած ունեն միջազգային իրավունքի վրա՝ եթե ուժեղ ես, էլ ի՞նչ պայմանավորվածություն...
Խաղաղության արևը երկար չի շողա: Հետո կլինի հորդառատ անձրև, իսկ դա նշանակում է, որ սելավից փրկվելու համար ոչ միայն պետք է տարվել արևի շռայլ շողերով, այլ նաև պատրաստվել հորդառատ տեղումների...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...