ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ցմահ ազատազրկում՝ Մուբարաքին

Ցմահ ազատազրկում՝ Մուբարաքին
02.06.2012 | 02:22

Այսօր Կահիրեում դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել նախորդ տարի քաղաքացիական հուզումների ժամանակ ցուցարարների սպանության համար։
Դատարանի կարծիքով՝ Մուբարաքի հրամանով են կրակ բացել ցուցարարների վրա։
Ներկայացված մեղադրանքը երկրի նախկին նախագահի համար պահանջում էր մահապատիժ։ Հրապարակելով դատավճիռը՝ դատավորը Մուբարաքի կառավարման ժամանակաշրջանն անվանել է «մութ տարիներ» և հայտարարել, որ դատավճիռն արդար է։
Ցմահ ազատազրկման է ենթարկվել նաև նույն դատական գործով անցնող երկրի ներքին գործերի նախկին նախարարը։
Վճիռը հրապարակելուց հետո դատարանի դահլիճում ծեծկռտուք է սկսվել։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ