ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Ահաբեկչություն Աֆղանստանում. ավելի քան 21 զոհ

Ահաբեկչություն Աֆղանստանում. ավելի քան 21 զոհ
06.06.2012 | 04:47

Մահապարտ-ահաբեկչի պայթեցրած ռումբի հետևանքով այսօր Աֆղանստանի հարավում գտնվող Ղանդահար բնակավայրում ավելի քան 21 մարդ է մահացել, մոտ 20-ը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանության ղեկավար, գեներալ Աբդուլ Ռազիկին (Abdul Raziq):
Գեներալի խոսքով` ահաբեկչությունը տեղի է ունեցել Ղանդահարի վարչական կենտրոնում: Մահապարտը մոտոցիկլետով մոտեցել է մեքենաների կայանատեղիին և գործողության մեջ է դրել պայթուցիկ սարքը:
Բոլոր մահացածները քաղաքացիական անձինք են:

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ