ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Աստծուց տրված և օրհնված

Աստծուց  տրված և օրհնված
21.03.2025 | 18:46

«Սեր, հավատ ու լույս տո՛ւր,

ո՛վ Ամենազոր»,- խնդրեցի,

երբ հասկացա, որ կամքն Աստծունն է։

Շռայլեց Ամենակարողը․

անսահման է սերս, անեղծ ու մաքուր,

ամուր է հավատս, թրծուն, անսպառ,

երկրիս ընդերքն է բովտունը կամքիս,

տիեզերքից է սնվում լույսն իմ արևառ։

Բառերս մշկաբուր են, խոսքերս՝ օրհնած,

ամեն բառիս մեջ աղոթքի տող կա,

ամեն տողիս մեջ սաղմոսի խազ կա,

ամեն երգիս մեջ հայրենականչ կա։

Հայրենականչիս մեջ սեր, հավատ ու լույս կա ․․․

Գանձասարից ճառագող լույսի շառափ կա,

Ամարասից ԱՅԲ-ի, ԲԵՆ-ի ղողանջ կա,

Դադիվանքից աղոթքի, ժամերգության կանչ կա։

․․․ ՈՒ ես կամ։

Կամ իմ հավատով, լույսով ու սիրով,

իմ անափ կարոտով,

վրձին դարձրած իմ անլուռ գրչով,

հայրենիքիս համար տրոփող սրտով։

Ես կամ։

ՈՒ երգս անսպառ է․

խոսքս Աստծուց է տրված և օրհնված,

ոգիս՝ Արցախա բովտանը թրծված։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Հ․Գ․

Սիրելի՛ գրչընկերներ, շնորհավորում եմ գեղեցիկ խոսքի օրվա կապակցությամբ։ Մտածում էի, թե ինչ գրեմ որպես մաղթանք, և այս եկավ մտքիս՝ ազնիվ պահեք ձեր գրիչը, որ ձեզանից չխռովի։

Դիտվել է՝ 9240

Մեկնաբանություններ