Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Բնական գազը՝ որպես մեգաթրենդ

Բնական գազը՝ որպես մեգաթրենդ
15.05.2024 | 14:35

Աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունների` ExxonMobil-ի ու TotalEnergies-ի նախագահները, ինչպես նաև Քաթարի էներգետիկայի նախարարը «մատների վրա» բացատրում են «կանաչ էներգետիկ փոխակերպում» պրոպագանդիստական փուչիկի էությունը։ Երեքն էլ համոզված են` առաջիկա 20 տարվա ընթացքում բնական գազի հանդեպ պահանջարկը շարունակելու է աճել։ Այս կանխատեսումը հատկապես իրատեսական է` հաշվի առնելով LNG` հեղուկացված բնական գազի սպառման տարեկան 3,5֊4% աճը։

Հատկանշական է, որ երեքն էլ բնական գազի մատակարարման գլոբալ ցանցի ընդլայնումը դիտարկում են որպես կայուն զարգացման ու աղքատության հաղթահարման միջոց։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 5626

Մեկնաբանություններ