Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին յուրաքանչյուր հայի ինքնության միջնաբերդն է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին յուրաքանչյուր հայի ինքնության միջնաբերդն է
11.08.2026 | 11:22

Վերջին շրջանում հակաեկեղեցական արշավների բուն էությունը, հատկապես՝ շարժառիթները համարժեք ընկալելու համար, կարծում եմ, հարկ է ուշադրության առանցքում պահել ոչ միայն իրավիճակային, այլև համընդհանուր վեկտորները։ Գլոբալիզմը վաղուց արդեն սոսկ աշխարհաքաղաքական ուսմունք չէ, այն հետևողականորեն կիրառման մեջ գտնվող ծրագիր է, որի լիարժեք իրացման ճանապարհին մարդու անհատականության արժեքները, հատկապես՝ կրոնը, դիտարկվում են լրջագույն խոչընդոտներ։ Ցավոք, այս շարժումների համատեքստում մեր Երկիրը առաջատարի դերում է և մյուսների համար կարող է դիտարկվել որպես յուրահատուկ էմպիրիկ հետազոտության աղբյուր։ Հեռանկարային նպատակները կյանքի կոչելիս, հաճախ գործի են դրվում միջանկյալ այնպիսի լուծումներ, որոնք կարծես հակասում են վերջնական նպատակին, սակայն դրանք սոսկ վերջնակետին հասնելու խորամանկ հնարքներ են, որոնց մենք չպետք է տրվենք, քանզի հենց մենք ինքնապաշտպանության սուր կարիք ունենք։

Եվ հենց վերը նշվածն է հնարավոր դարձրել իրավիճակային նկրտումները։ Այս գիտակցաբար ստեղծված խառնաշփոթի մեջ ոչ միայն ավանդական կրոնական ուղղությունները, այլև աղանդավորական շարժումները, ոգևորվելով քրիստոնեական եկեղեցիների դեմ սկիզբ առած արշավից, իրենք են դարձել ակտիվ կատալիզատորներ՝ չգիտակցելով, որ դրանով պարզապես էլ ավելի դյուրին են դարձնում հենց իրենց կործանումը, քանզի իրենք ևս հերթի մեջ են։ Այս տեսանկյունից բնորոշ են, օրինակ՝ ադրբեջանական հոգևոր առաջնորդի տկարամիտ ու սադրիչ ելույթները։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին յուրաքանչյուր հայի ինքնության միջնաբերդն է, այս դեպքում արտաքին միջամտության տարաբնույթ մտացածին արդարացումները լավագույն դեպքում կարող են որակվել իբրև աղանդավորական նկրտումներ։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Լինել Հայ Եկեղեցու մեջ, նշանակում է գերադասել ազգային, ավանդական արժեքները, երաշխավորել հաջորդ սերնդի անաղարտությունը, հոգևոր հզորությունը, ամրացնել Երկրի անվտանգությունը և պետականությունը։ Աստված պահապան մեր Ազգին և մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ