ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Վեհափառ Տիրոջ հյուրընկալությամբ

Վեհափառ Տիրոջ հյուրընկալությամբ
26.11.2025 | 21:29

Այսօր ռոսլինականներով պատիվ ունեցանք արժանանալու Ն․Ս․Օ․Տ․Տ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ընդունելությանը։

Մոտ մեկ ժամ տևած հանդիպումը Վեհափառ տիրոջ կողմից լայն անդրադարձ էր թե՛ «Ռոսլին» արվեստի հանդեսի գործունեությանը, թե՛ Մայր Աթոռի եկեղեցաշեն, հայրենաշեն գործունեությանը։

Ի թիվս այլ բարձրաձայնումների՝ չափազանց ուշագրավ էր Մայր Աթոռի վերջին հիմնանորոգմանը նվիրված Նորին Սուրբ Օծության անդրադարձը։ Որպես Գերագույնի կողմից իրեն իջեցված ցուցում ու պատվիրան է Վեհափառը տեսել Մայր Տաճարի հիմնանորոգումն ու ամենայն նվիրումով լծվել այդ սուրբ գործին՝ ևս մի քանի հարյուրամյակով երկարացնելով մեր ինքնության ու հավատի Տաճարի կյանքը։

Ջերմ, բացախոսության մթնոլորտում ծավալված հանդիպման ընթացքում ես հարկ համարեցի անդրադառնալ մեր ազգային ինքնության պահպանման հարցում Նորին Սուրբ Օծության հայրենանվեր գործունեությանը, որի քաղաքացիական հզորագույն պոռթկումը շվեյցարական հարթակում Նրա քաղաքացիական բաձր պահվածքն էր, բարձրաձայնման հետ մեկտեղ ավելի քան հստակ հիշեցումը, որ Հայաստանում կա կառույց, որի համար կենսական խնդիր է հայոց ինքնության, պետականության պահպանումը, ինչը Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ սրբորեն արել է՝ անհրաժեշտության դեպքում ուսերին նաև վերցնելով Հայոց պետականության գործառույթները։

Հավելեմ, որ հանդիպումը նախաձեռնել էր «Ռոսլին» հանդեսի հովանավորը՝ տեր և տիկին Մովսիսյանների ընտանեկան զույգը։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 40108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ