Թվով 20 ներկայացուցիչ:
Վերջիններս ինչ-որ միջոցառումների են մասնակցելու: Մեծ հավանականությամբ, ելույթ են ունենալու:
Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Վերջիններիս մեջ անկասկած կան հայրենասերներ, հավատացյալներ, կոսմոպոլիտներ, օրինապաշտներ, գողականներ, համասեռամոլներ...
Անպայման կլինեն նաև դավաճաններ: Եվ դա նորմալ է: Չէր կարող այդքան մարդու մեջ չլինել:
Խնդիրն այլ է:
Նորմալ հասարակություններում «ներկայացուցչին» ընտրում են: Կամ` եթե նույնիսկ չեն ընտրում, ապա «ներկայացուցիչը» գոնե ճանաչված է լինում հասարակության մեջ:
Օրինակ` Չիչոլինային կարելի էր համարել Իտալիայի ներկայացուցիչը, քանզի, նախ` վերջինս հասարակության մեջ ճանաչված էր որպես պոռնոաստղ, այնուհետև` Իտալիայի խորհրդարանի պատգամավոր:
Կամ` «Եվրատեսիլի» հաղթող Կոնչիտան, անկախ սեռից և զբաղմունքից, միանշանակ Ավստրիայի ներկայացուցիչ էր:
Տարբեր ժամանակահատվածներում հայ հասարակության աներկբա ներկայացուցիչներն էին Մերուժան Արծրունին, Վասակ Սյունին, Նուրիջանյան Ավիսը, Կասյան Սարգիսը, Փաշինյան Նիկոլը (թող ներեն ինձ մնացած ներկայացուցիչներն ում անունները չեմ հիշատակում): Եվ, դա նորմալ է:
Այժմ ծանոթացեք Ադրբեջան մեկնած Հայաստանի «քաղհասարակության ներկայացուցիչների» ցուցակին: Մեծ դժվարությամբ կարելի է 1-2 ծանոթ ազգանուն գտնել:
Ինչպե՞ս և ու՞մ կամքով են նրանք հայտնվել ցուցակում, ու՞մ հաշվին է կազմակերպվել ուղևորությունը և, ի վերջո, ինչու՞ են նրանք խոսում Հայաստանի «քաղհասարակության» անունից:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ․Գ․
Ծանոթացեք Ադրբեջան մեկնած Հայաստանի «քաղհասարակության ներկայացուցիչների» ցուցակին․
1. Արեգ Քոչինյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող
2. Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
3. Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն
4. Նարեկ Մինասյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
5. Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
6. Ստեփան Գրիգորյան – Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ
7. Էդգար Վարդանյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ
8. Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
9. Լուսինե Խառատյան – Գրող, մշակութային մարդաբան
10. Նելլի Մինասյան – Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ
11. Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ
12. Ռուբեն Բաբայան – Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
13. Էլեոնորա Սարգսյան – Խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական աշխատող
14. Նաիրա Մարտիկյան – JAMnews-ի հայաստանյան գրասենյակի խմբագիր և տնօրեն
15. Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար
16. Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր և հաղորդավար
17. Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ
18. Ալեն Ամիրխանյան – Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն
19. Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող
20. Հանրային հեռուստաընկերության օպերատոր