Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Փոքր ու հպատակված ժողովուրդները կարող են հաղթել կայսրություններին և ստանալ ազատություն, եթե սովորեն վարել պատերազմ՝ առանց ճակատամարտերի

Փոքր ու հպատակված ժողովուրդները կարող են հաղթել կայսրություններին և ստանալ ազատություն, եթե սովորեն վարել պատերազմ՝ առանց ճակատամարտերի
12.04.2026 | 16:00

Փոքր պետությունների (ազգերի) համեմատական առավելությունը մեծ ու ավելի ուժեղ հակառակորդների հանդեպ, ռազմական անվտանգության տեսանկյունից, մշակութային ու աշխարհագրական առանձնահատկությունների համադրմամբ իռեգուլյար ռազմարվեստի գիտելիքի զարգացման ու կիրառման մեջ է։ Մեծ ու քանակապես ուժեղ պետությունն ավելի մեծ ու բազմազան խոցելիություններ ունի, քան փոքրը՝ իր սահմանափակումներով։

Եվ իսկապես․ իռեգուլյար պատերազմները փոքրերին առանձնահատուկ ռազմարվեստ է։

Ինչպես ասում էր Լոուրենս Արաբացին, փոքր ու հպատակված ժողովուրդները կարող են հաղթել կայսրություններին և ստանալ ազատություն, եթե սովորեն վարել պատերազմ՝ առանց ճակատամարտերի։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1188

Մեկնաբանություններ