21.10.2026|
12:00
Չնայած առողջական վատ վիճակիս և անազատությանս՝ պատասխանելու եմ, որ անգամ մահը ինձ չի ստիպի ծնկի գալ։
Ալի՛և, ամեն անգամ, երբ լսում եմ հայ ժողովրդին ուղղված քո հայտարարություններն ու մեղադրանքները, ես քեզ նմանեցնում եմ մի սերիական մարդասպանի, ով փորձում է ամպագոռգոռ հայտարարություններով մոլորեցնել ամբողջ աշխարհին։ Այն, որ հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում միշտ խաղաղություն է սիրել, գիտի ամբողջ աշխարհը, բայց նաև գիտեն, որ հայը պայքարող ու կռվող ազգ է...