«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«Հայաստանի հաղթանակի նախագիծը». ապագայից եկող էլիտաների հրամայականը

«Հայաստանի հաղթանակի նախագիծը». ապագայից եկող էլիտաների հրամայականը
04.11.2026 | 12:22

Մենք պետք է ի վիճակի լինենք ստեղծելու «Հայաստանի հաղթանակի նախագիծ»։ Ընդ որում՝ Հայաստանի հաղթանակը չի՛ նշանակում պատերազմ. եթե երեկ պետությունների հաղթանակները հիմնականում պատերազմներով էին հնարավոր, ապա վաղը հաղթանակների գլխավոր մրցասպարեզը լինելու է բոլորովին այլ հարթություններում։ Հենց այդ հարթություններն են որոշելու տվյալ պետության տեղն ու դերն այս արևի տակ։
Իսկ արդյո՞ք օբյեկտիվ իրականության մեջ դա հնարավոր է։ Արդյո՞ք մեր դեմ վարվող տեղեկատվական-քարոզչական պատերազմի ազդեցությամբ ինքն իրեն քաղաքական ինքնասպանության (սուիցիդի) ենթարկող ժողովուրդն ի վիճակի է կերտելու և գործադրելու «Հայաստանի հաղթանակի նախագիծը»։
Ես կարծում եմ՝ այո՛, կարող է, բայց մի պայմանով. եթե ասպարեզ գան նոր էլիտաներ, որոնք իրենց վրա չե՛ն կրում անցյալի բացասական ժառանգությունն ու ներկայի կոլաբորացիոնիզմը, այլ գալիս են ապագայից՝ կառչելով ո՛չ թե անցյալի նեգատիվից ու ներկայի ինքնահրաժարումից, այլ ապագայի տեսիլքից։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ