Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Պորտուգալիան կիսաեզրափակչում է

Պորտուգալիան կիսաեզրափակչում է
22.06.2012 | 01:37

Կատարվեց այն, ինչ իրողությունների տրամաբանական զարգացումների շրջանակում էր. Պորտուգալիայի ընտրանին հաղթեց Չեխիայի հավաքականին ու միանգամայն արդարացիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ: Խնդրի լուծմանը բավարարեց Ռոնալդուի խփած միակ գոլը, որովհետև խաղի ընթացքում երկրորդ այդպիսինը չեղավ ու սա, առաջին հերթին, շնորհիվ Պետեր Չեխի փայլուն խաղի: Պորտուգալացիները կարողացան հստակ իրականացնել Պաուլու Բենտուի խաղային ծրագիրը` քամել չեխերին, տեխնիկայի մեջ ունեցած առավելությունը վերածել նյութականի: Եվ, այսուհանդերձ,

պիտի արժանին մատուցել չեխերին կամքի ու համառության համար, սակայն ժամանակակից ֆուտբոլն այսօր այլ հրամայապահանջներ ունի, առանց որոնց կատարողական բարձր վարպետություն ունեցող թիմերի հետ հավասարը հավասարի պես խաղալն անհնար է: Իհարկե, չբացառենք պատահականության գործոնը: Պորտուգալիան արդեն մեդալ ունի: Այն ավելի ազնիվ ձուլվածքից կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա հունիսի 27-ի խաղը, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսպանիա-Ֆրանսիա զույգի հաղթողը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ