Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Հիմնավորապես փչացրեց ամեն ինչ

Հիմնավորապես փչացրեց ամեն ինչ
22.06.2012 | 17:49

Կազանում ավարտվեց շախմատի գրան պրիի մրցաշարը, որին մասնակցում էր նաև Էլինա Դանիելյանը: Մինչև իններորդ տուրը մեր շախմատիստուհին գերազանց էր հանդես գալիս ու վեց միավորով վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Ցավոք, իններորդ ու տասներորդ տուրերում նա թուլացրեց տեմպերը` ցավալի պարտություններ կրելով Ալեքսանդրա Կոստենյուկից ու Ալիսիա Գալյամովայից` հիմնական մրցակիցներին թույլ տալով հասնել ու շրջանցել իրեն: Վերջին տուրում Դանիելյանի մրցակիցը չինուհի Հու Յիֆանն էր. աշխարհի չեմպիոնը գերազանց հանդես եկավ, և մեր շախմատիստուհին կրեց իր երրորդ անընդմեջ պարտությունը` հիմնավորապես փչացնելով ամեն ինչ: Սևերով հաղթանակ տանելով Ալիսիա Գալյամովայի ու Նադեժդա Կոսինցևայի նկատմամբ` առաջին երկու հորիզոնականներ բարձրացան Հումպու Կոներուն ու Աննա Մուզիչուկը: Նրանց ակտիվում է 7,5-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ