Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ռաֆայել Լեմկինը և Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը

Ռաֆայել Լեմկինը և Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը
15.03.2025 | 19:25

Ինչպես հայտնի է 1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից «իթթիհաթ վե թերաքքի»-ի ղեկավար, Օսմանյան կայսրության ՆԳՆ Թալեաթ Փաշային:

Հետագայում գերմանական դատավարությունը արդարացրեց հայ վրիժառուին:

Ինչն է հետաքրքական, Թեհլերյանի դատավարություններին անձամբ մասնակցում էր երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլերյանի գործը ճակատագրական նշանակություն ունեցավ. տարիներ անց արդեն փորձառու իրավաբանն ստեղծեց «ցեղասպանություն» տերմինը:

Լեմկինի անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան: Լեմկինի Ցեղասպանությունների Կանխարգելման և Մարդկային Անվտանգության Ինստիտուտն էլ շարունակաբար իր ձայնն է բարձրացնում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության, ինչպես նաև հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի ժխտողական քաղաքականության մասով:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 15191

Մեկնաբանություններ