Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ինքնակոչ կարծիք, թե ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն

Ինքնակոչ կարծիք, թե ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն
03.12.2025 | 13:34

Ինձ վերջին շրջանում շատ է հետաքրքրում հարցը, թե ինչու է Նիկոլը շարունակում շոշափել ղարաբաղյան խնդիրը: Երբեմն մեղադրելով նախկին իշխանություններին կամ Ռուսաստանին, երբեմն ընտրովի փաստաթղթեր հրապարակելով կամ Արցախի կորուստը որպես փառահեղ հաղթանակ ներկայացնելով:

Չէ՞ որ...

1. Արցախի կորուստը, ցավոք, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանն այսօր այնքան էլ չի հետաքրքրում. հակառակ դեպքում Նիկոլն ի՞նչ գործ ուներ վարչապետի աթոռին 2020 թ. նոյեմբերից ու 2023 թ. սեպտեմբերից հետո:

2. Պատմության ու հայ ժողովրդի հիշողության մեջ նա, միևնույնն է, մնալու է որպես Արցախը Ադրբեջանին զիջած ու պարտված առաջնորդ: Փաստաթղթերը, մեկնաբանություններն ու տոտալ քարոզչությունը ի զորու չեն փոխել այս անխուսափելի բյուրեղացումը, ու կասկած չունեմ, որ նա դա հասկանում է:

Հետևաբար, մնում է երկու հնարավոր բացատրություն:

Ղարաբաղյան խաղաքարտով նա հավաբաբար ձգտում է՝

1. Առաջիկա նախընտրական քաղաքական դիսկուրսն ամեն գնով կրկին պահել գործող «իշխանություն-նախկին նախագահներ» իրեն ձեռնտու դիսկուրսում:

2. Հայ ժողովրդի դժգոհության սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստան՝ շահել մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող շրջանակների քվեն:

Բացառում եմ հոգեբանների տեսակետը, թե իբր խիղճն իրեն տանջում է արածի համար, ու այդկերպ, այլոց մեղավոր կարգելով, փորձում է ձերբազատվել մեղքի զգացումից:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4076

Մեկնաբանություններ