Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Թավշյա տրամաբանության մութ լաբիրինթոսները

Թավշյա տրամաբանության մութ լաբիրինթոսները
19.04.2026 | 12:23

Տրամաբանությունն ու հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և մարդու մոտ այս որակների բացակայությունը հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» (այսինքն՝ Անդրանիկ Թևանյանի) մասին և պնդել, թե հենց այդ փաստն է իբր ցույց տալիս, որ «Բարգավաճ Հայաստանը» պատերազմի կուսակցություն է։

Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը։ ՈՒշադի՛ր նայեք ձեր կուսակցության ու ձեր ընտրական ցուցակի առաջին դեմքերին և բարձրաձայն ասեք՝ ո՛վ, ո՛ր կուսակցությունից է եկել և որտեղի՛ց է հայտնվել այսպես կոչված «կարկառուն հեղափոխականների» շարքերում։ Եվ միայն դրանից հետո խոսեք այլ կուսակցությունների «երկրորդ համարների» մասին։

Եվ վերջում՝ մի փոքր էլ «թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը։

Կուսակցության ղեկավարը, որի կառավարման ընթացքում Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց Արցախը, դարձավ հազարավոր լուսավոր տղաների զոհվելու պատճառ և իր վարած քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանը ցանկացած պահի անարգել հարվածի Հայաստանին, հիմա խոսում է այն մասին, թե իբր ինքն է բերել խաղաղություն, իսկ մյուսները (մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստանը») բերում են պատերազմ։

Սա կատակ չէ. սա նրանց կողմից մատուցվում էր դեմքի ամենայն լրջությամբ։

Բայց մի րոպե... եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչու՞ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։

Խնդրում եմ՝ պատասխանե՛ք, մի՛ ամաչեք։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 3636

Մեկնաբանություններ