Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

«Ռոման» ամեն ինչով աջակցում է Մխիթարյանին

«Ռոման» ամեն ինչով աջակցում է Մխիթարյանին
30.09.2020 | 17:23

La Gazzetta dello Sport-ը անդրադարել է Արցախի սահմանին տեղի ունեցող մարտերին՝ ընդծելով Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի վերաբերմունքն այդ հարցին: «Ռոման» ամեն ինչով աջակցում է Մխիթարյանին. ակումբը ֆուտբոլիստին տվել է սոցցանցերում գրառումներ կատարելու լիակատար ազատություն: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է խորհրդակցել Մխիթարյանի հետ՝ հարկ եղած դեպքում նրան «Ուդինեզեի» դեմ առաջիկա խաղին հանգստի հնարավորություն տալու հետ՝ հաշվի առնելով, որ Մխիթարյանը եթե ոչ ֆիզիկապես, հոգեպես իր հայրենիքում է», – գրում է պարբերականը:

Դիտվել է՝ 5882

Մեկնաբանություններ