ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մենք կգանք, Արցա՜խ...

Մենք կգանք, Արցա՜խ...
25.11.2024 | 13:59

Այն ո՜վ է ասում, թե Արցախ չկա,

Մնացել է նա յոթ սարի ետև,

Նայեք աչքերին սպասող աղջկա.

Սիրածը կռվից չի վերադարձել...

Այն ո՜վ է ասում, թե Արցախ չկա,

Դարձել է մի նոր դավված Գողգոթա,

Նայեք մայրերին, որ աչքը ճամփին, Սպասում են որդուն.ուր որ է

կգա...

Այն ո՜վ է ասում, թե Արցախ չկա,

Խաչել են նրան կամրջին՝ վիշապ,

Նայեք աչքերին արցախցու տխուր.

Միայն Արցախն է բերել իր հոգում...

Այն ո՜վ է ասում, թե Արցախ չկա,

Արցախը իմ սուրբ կա ու կլինի,

Պայքարի ոգին մի օր կարթնանա,

Կզարկենք նորից հաղթական գինին...

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Երաժշտությունը՝

Вард Гес

Հոլովակը՝

AnitaSargsian

23.11.2024

Դիտվել է՝ 14862

Մեկնաբանություններ