Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից որևէ ռազմական սպառնալիք առկա չէ

Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից որևէ ռազմական սպառնալիք առկա չէ
16.01.2026 | 14:14

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել է, որ Գրենլանդիայի շրջանում Ռուսաստանի կամ Չինաստանի կողմից որևէ ռազմական սպառնալիք առկա չէ։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի պնդումները, թե իբր կղզու մոտակայքում չինական ռազմական նավեր կան, չեն համապատասխանում իրականությանը։

Ռասմուսենի խոսքով՝ դանիական հետախուզության տվյալները դա չեն հաստատում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ