Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.02.2026 | 22:00
Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ, անբաժանելի լու՛յս, միասնական Սու՛րբ Երրորդություն և
Մի Աստվածություն, արարի՛չ լույսի և հալածի՛չ խավարի, հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտության խավարը և լուսավորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Ամեն։
Սուրբ Ներսես Շնորհալի
Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ