Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.03.2026 | 22:00
Աստված մշտնջենավոր,
Աստված հավիտենական, որ այս ընկած աշխարհում լույս ծագեցիր և լուսավորեցիր մեզ խավարային մեղքերից,
Որ մեզ համար չափավորության մեջ մտար, անչափդ Աստված և Սուրբ Հոգուդ շնորհները հեղելով ծավալեցիր Քո արարածների մեջ, այժմ և ժամանակների հավիտյաններում բարեբանված ես ամենամեծդ Աստված,
Հոր և Ամենասուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջիցԱղոթ
Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ