ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Մուհամմար Քադաֆիի դստեր՝ Այշա Քադաֆիի ուղերձը Իրանի ժողովրդին

Մուհամմար Քադաֆիի դստեր՝ Այշա Քադաֆիի ուղերձը Իրանի ժողովրդին
08.03.2026 | 12:58

«Հպարտ և անսասան Իրանի ժողովուրդ։ Ես զգուշացնում եմ ձեզ։ Մի՛ հավատացեք արևմտյան իմպերիալիստների քաղցր խոսքերին և կարգախոսներին։

Սրանք նույն մարդիկ են, ովքեր հորս ասացին. «Եթե դուք դադարեցնեք ձեր միջուկային և հրթիռային ծրագրերը, աշխարհի դռները կբացվեն ձեզ համար»։

Հայրս բարի կամքով և երկխոսության հանդեպ հավատով բացեց հաշտեցման դռները... բայց մենք տեսանք, թե ինչպես ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները Լիբիան վերածեցին փոշու և արյան ծովի, և ինչպես մեր ժողովրդին ստրկության ու աղքատության մեջ գցեցին։

Իրանցի եղբայրներ։

Ձեր դիմադրությունը, ձեր հպարտությունը և պատժամիջոցների, լրատվամիջոցների ստերի և տնտեսական հարձակումների դեմ ձեր վճռականությունը ձեր ազգի կյանքի և արժանապատվության նշաններ են։

Միայն կործանման, բաժանման և ցավի կարելի է հասնել իմպերիալիստների հետ «հաշտեցման» միջոցով։

Գայլի հետ բանակցելը չի փրկի ոչխարներին. այն միայն կորոշի հաջորդ կերակուրը։

Մենք տեսանք, թե ինչպես դիմադրող երկրները՝ Կուբան, Վենեսուելան, Հյուսիսային Կորեան, Պաղեստինը, շարունակեցին պատմություն գրել պատվով։

Եվ մենք տեսանք, թե ինչպես խոնարհվողները անհետացան՝ վերածվելով մոխրի։

Սիրով և համերաշխությամբ

Այշա Քադաֆի»։

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ