ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Սելավը փակել էր «ՈՒրցաձոր-Խոսրով» պետարգելոցի ճանապարհը

Սելավը փակել էր «ՈՒրցաձոր-Խոսրով» պետարգելոցի ճանապարհը
31.05.2012 | 02:58

Մայիսի 30-ին, ժամը 17.17-ին, սելավահոսքի հետ եկած քարերի ու տիղմի հետևանքով անանցանելի էր դարձել «ՈՒրցաձոր-Խոսրով» պետարգելոցին հարող ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրանոց հատվածը` պատճառ դառնալով 8 ավտոմեքենայի արգելափակման:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական ջոկատի կանչին արձագանքել է ՈՒրցաձորի համայնքը` վերջինիս տրամադրելով մեկ միավոր հատուկ տեխնիկա: Վերջինիս միջոցով փրկարարները սկսել են նշված ճանապարհահատվածը մաքրել-ազատել քարերից և ջրաբերուկներից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մաքրման աշխատանքներն ավարտվել են նույն օրը` ժամը 20.15-ին, և երթևեկությունը վերականգնվել է:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 13900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ