ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ինչո՞ւ է սարսափում իշխանությունը. Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ է սարսափում իշխանությունը. Տիգրան Աբրահամյան
08.09.2022 | 07:27

Այս մեկ տարվա ընթացքում մարտական դիրքեր մեկնելու, սահմանային զորամասեր այցելելու բազմաթիվ խնդիրներ եմ ունեցել։
Դրանցից մեկի մասին, նախօրեին, իմ գործընկեր Գեղամ Մանուկյանը ներկայացրեց։
Մեկ անգամ՝ սույն թվականի մայիսին, ՊՆ-ն թույլատրել էր, բայց տեղում պարզվեց, որ խիստ սահմանափակումով՝ ընդամենը մեկ դիրք այցելելու պայմանով։
Պատճառաբանում էին ընթացիկ «լարված» վիճակը, իբր ես էլ անտեղյակ եմ, չեմ հասկանում, թե ինչը ինչի համար է արվում։


Ինչո՞ւ է սարսափում իշխանությունը։ Կարծում է, որ իր քայլով կարողանալու է կանխել առաջնագծի կամ բանակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացո՞ւմը, թե՞ քողարկելու այն իրականությունը, որը զինված ուժերի ներսում է ստեղծվել։
Երկուսն էլ միասին, սակայն մեկ բան սրանք հաշվի չեն առնում։
Ով իսկապես փորձում է ուսումնասիրել, հասկանալ բանակում առկա խնդիրները հաստատ կշրջանցի այն բոլոր խոչընդոտները, որոնք իշխանությունն արհեստականորեն ստեղծում է։
Ես ինքս մշտապես այդ սկզբունքով եմ առաջնորդվել, այլ բան է, որ հատկապես զինված ուժերի, անվտանգության համակարգի հետ կապված կարմիր գծեր ունեմ, բարոյականության սահման և ի տարբերություն գործող իշխանության, երբեք չեմ անցել։


Այնպես որ, որքան էլ նիկոլփաշինյանները, սուրենպապիկյանները և մյուսները փորձեն կանխել իմ և իմ նման մտածողների, գործողների նախաձեռնությունները՝ մենք մերն անելու ենք, որովհետև դա բխում է մեր բանակի շահերից և առաջին հերթին նպատակ ունի զինված ուժերին, զինծառայողներին պաշտպանելու այս հրեշավոր կերպարներից։

Դիտվել է՝ 11543

Մեկնաբանություններ