CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Մի՛ լռիր

Մի՛ լռիր
09.01.2024 | 17:26

Խոսի՛ր, Ամենազո՛ր,

մի՛ լռիր, խոսի՛ր,

հողս ճաք է տվել քո լռությունից...

Մի՞թե չես լսում մարող բառերը անզոր աղոթքի,

որ վերջին հույսի հետ

մրմունջ են դարձել շուրթին տնանկի։

Խոսի՛ր, մի՛ լռիր, բարեգո՛ւթ եղիր,

տո՛ւր խորանատեղ բարեպաշտ ազգիս,

քեզ խնկարկելու ճրագված մի տեղ,

որտեղից աղոթաձայն բառերն անշշուկ

Ղազանչեցոց հրեշտակները կառնեն կտանեն,

կտանեն անպատարագ մնացած հայոց վանքերին,

անունկնդիր ժամերգող սուրբ խորաններին․․․

Խոսի՛ր, Ամենազո՛ր,

մի՛ լռիր, խոսի՛ր,

հուսախաբ ազգիս արնաքամ հավատը

մի՛ թող որ մարի,

մի թող հուսահատ անլույս ու խարխափ․

չլինի՞ քո ճամփից հանկարծ մոլորվի։

Աղերսաբառ աղոթքս ընդունիր, Ամենագո՛ւթ,

փարատի՛ր կասկածը թևատվող հոգուս,

կապանքներն արձակիր պատանդված ազգիս,

տո՛ւր խորանատեղ քեզ փառերգելու,

քեզ խնկարկելու, սաղմոսերգելու․․․

Բարեգո՛ւթ եղիր․ ո՛վ Ամենատես,

տո՛ւր ազգիս իմաստնությունը՝ քո աջով գրված,

Լուսավորչի կանթեղի ճանապարհը բա՛ց,

աղոթասաց տաճարներդ չմնան խարխափ։

06․ 01․ 2024

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 5540

Մեկնաբանություններ