ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Կհիշեք գրածս

Կհիշեք գրածս
07.06.2025 | 19:15

2026 թ. ընտրությունների ժամանակ Նիկոլը` ՔՊ-ն, առնվազն 50% ձայն հավաքելու է։

Հայը գինի տեսած չէր։ Գինի տեսավ, տասնյակ հազարներով փողոց դուրս եկավ, Արցախ մոռացավ, գերիներ մոռացավ, Սյունիքի հարց մոռացավ, սահմանային կրակոցներ ու մարդկանց առևանգումներ մոռացավ, Եղեռն մոռացավ, «ԴՈՄՓԵԼ» ու

«ՉՈՒԼԱՆ» մոռացավ, գինու համտեսի և ձրի կերուխումի անցավ։

Երևի զուգադիպություն չէր, որ

«նովրուզ բայրամի» շնորհավորանքի օրը պետք է «ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՐ» ու համընկներ գինու համտեսը, մեր ցնծուծությունը ի «համալրումն» շնորհավորանքի, ի տես իլհամի։

Իմ ասած քվեների 50%-ը այ սրանք են ապահովելու, որ ով ասի ՄԱՏՍ ԽԻՅԱՐԱ, ԱՂԸ ՎԵՐՑՐԱԾ ՎԱԶԵՆ։

Չեմ ասում չնշեին, բայց գինու համտեսն ուրիշ բան է, էս «համաշխարհային» կեր ու խումն ուրախության ճիչն ու զուռնա դհոլը՝ ուրիշ։

Իլհամը զորավարժություն է անում, մենք` «ՏԱՇԻ ՏԸՄԲԸԼ»։

2026-ին Նիկոլն էլի այսպիսի հնարքների և «շահագրգռելու» միջոցով 50%-ը «ջեբում» դրած ունի`

ԿՀԻՇԵՔ։

Մի գրամ անգամ չեմ մտածում, թե այս գրածիս ինչ գնահատական կտաք, իմ սուբյեկտիվ կարծիքը ճիշտ ու սխալ կհամարեք։

Ժող-ի 90%-ը հայհոյող է, բայց այդ հայհոյողի 50%-ը ընտրող։

Կհիշեք։

Անդրանիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4721

Մեկնաբանություններ