ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ermənistan կամ Армения

Ermənistan կամ Армения
14.07.2025 | 17:48

Հայաստանը խճճվեց, մոլորվեց ու կորավ Պրագայի կամ Դուբայի լաբիրինթոսներում,Հայաստան չկա այս պահին: Հայ ժողովրդին այս պահին պարտադրված է ընտրության երկու տարբերակ, որոնցից մեկն էլ կդառնա նրա «պատմական հայրենիքը՝ Ermənistan կամ Армения.

Ինչպես երևում է, հայ ժողովուրդը մթագնված թուրքական էժան ապրանքներ ձեռք բերելու մտքից, ընտրում է Ermənistan-ը՝ թուրքահպատակ կուտոկի գործուն ուղղորդմամբ իհարկե:

Հիմա, ո՞վ կարող է էժան ապրանքների մտքից խելքահան եղած մի ողջ ժողովրդի բացատրել, որ Армения ընտրելու պարագայում շանս կա նորից Հայաստան դառնալ,իսկ Ermənistan-ի պարագայում երաշխավորված կործանում է սպասվում:

Արդյունքում. Օղորմի Հայաստանին, կորչի՛ Армения-ն, կեցցե՛ Ermənistan-ը:

ՈՒ անիվը սելի ոնց-որ թե նորից կոտրվելու է իր սիրած փոսում...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4454

Մեկնաբանություններ