ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հայաստանը կդառնա գետտո

Հայաստանը կդառնա գետտո
05.08.2025 | 10:34

Մեզ համատարած հսկում են:

Ֆինանսական միջոցների աղբյուր, հայտարարագիր, էլեկտրոնային քարտեր, հեռախոսային հավելվածներ, այլ պետություններ մուտք գործելու վիզաներ, Թելսել, ԴԱՀԿ, բանկեր, համատարած տեսանկարահանող սարքեր, թաղային գործ տվողներ, կուրատորներ, ռուսական, արևմտյան և թուրքական գործակալներ, սովետական և նորհայաստանյան դոսյեներ, անսահմանափակ ոստիկաններ... Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Բա շրջափակու՞մը:

Եթե տրվի «արտապատվիրակված» միջանցքը, ապա Հայաստանը դե ֆակտո կհայտնվի շրջափակման մեջ: Այս իմաստով, եկեք հիշենք, որ Հայաստանից Բագրատաշենով և Գոգավանով դուրս գալու դեպքում, մենք հայտնվում ենք ադրբեջանցիներով բնակեցված տարածքներում:

Ստացվում է, որ անբարենպաստ իրավիճակում Հայաստանից կարելի է դուրս գալ բացառապես Բավրայի անցակետով:

Այսպես շարունակվելու դեպքում, Հայաստանն արտաքին աշխարհի հետ կկապվի միայն «Բավրայի միջանցքով»:

Վստահեցնում եմ, որ գետտոն հենց այսպիսին է լինում: Այն ոչ պոզով է, ոչ էլ պոչով:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5551

Մեկնաբանություններ