ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Միայն ապիկար իշխանությունները կարող են ատել մամուլը

Միայն ապիկար իշխանությունները կարող են ատել մամուլը
22.01.2026 | 12:48

Տարիներ առաջ կհիշե՞ք, թե քանի անուն թերթ ու գունագեղ հանդեսներ էին տպագրվում։

Իսկ այսօ՞ր...

Հասկանում եք, չէ՞, որ թերթը, հանդեսը, դա տասնյակ շնորհալի մարդկանց աշխատանքի արդյունքն է` լրագրողներ, խմբագիրներ, սրբագրիչներ, նկարիչներ, դիզայներներ, համակարգչային ձեւավորողներ, շարվածք անողներ, էջկապներ, տպագրիչներ...

Հասկանում եք, չէ՞, որ թերթերն ու հանդեսները փակվելով, տասնյակ և հարյուրավոր շնորհալի, տաղանդավոր մարդիկ ուղղակի դարձել են գործազուրկներ։

Մի քանի անուն թերթ էր մնացել, որ պետական սուբսիդիայով էին տպագրվում։ Դրանք էլ Նիկոլը փակեց։

Վանիկ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ