ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ինչ ասել է՝ լինել նիկոլական

Ինչ ասել է՝ լինել նիկոլական
16.03.2026 | 12:30

Նիկոլական լինել նշանակում է՝

1. ՈՒրանալ ինքնություն և պատմություն։

2. Չունենալ սկզբունք և արժանապատվություն։

3. Լինել վախկոտ և որկրամոլ։

4. Անտեսել ազգային շահը հանուն անձնական շահի։

5. Ճշմարտությունը փոխարինել քարոզչությամբ։

6. Հաշտվել պարտության հետ և այն ներկայացնել որպես բարոյական հաղթանակ։

7. Ատել սեփական անցյալը և ծաղրել ազգային արժեհամակարգը։

8. Պաշտել առաջնորդին՝ անտեսելով իրականությունը։

9. Հեգնել հավատը, եկեղեցին և ավանդույթները։

10. Սեփական սխալների համար մեղադրել բոլորին՝ բացի իրենից։

11. Հայրենիքի կորուստը բացատրել «ժողովրդավարական գործընթացներով»։

12. Խոսել արժեհամակարգից, բայց գործել առանց արժեքների։

13. Կասկածի տակ դնել ամեն ազգային սրբություն։

14. Ցանկացած քննադատություն ներկայացնել որպես «թշնամու քարոզչություն»։

Երո ԱՍԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ