ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ատելության, թույնի, բռնության տարիների արշավը հասել է իր գագաթնակետին

Ատելության, թույնի, բռնության տարիների արշավը հասել է իր գագաթնակետին
29.03.2026 | 13:52

Հայ հասարակությունը արդեն 8 տարի է պահվում է ծայրաստիճան լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում:

Ատելության, թույնի, բռնության, «ընդդիմությանը շինելու», «բորդյուրներին պառկեցնելու», հավատավոր ժողովրդի կրոնական զգացմունքները պղծելու, պատերազմի ահով կերակրելու, խոսքի համար մարդկանց հետապնդելու, լայքի համար աշխատանքից ազատելու այս 8 տարիների արշավը հասել է իր գագաթնակետին:

Ոչ ոք չունի մեղավորության այն չափը, որն ունի այս արշավը սկսած և հասարակությանը «սև» ու «սպիտակի» բաժանած իշխանությունը:

Ձեռքով սրտիկը չի նշանակում, որ նա սիրում է բոլորին, նշանակում է, որ նա «սիրում» է միայն յուրայիններին: Սիրելը չակերտների մեջ, քանի որ այդքան ատելություն ունեցող անձը նույնիսկ փոքր ու նույնիսկ հաշվարկված սեր չի ունենա իր սրտում:

Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է բոլորի իշխանություն:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ