ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Իրենք կամավոր են ընտրել այդ «ծառայությունը»

Իրենք կամավոր են ընտրել այդ «ծառայությունը»
31.03.2026 | 13:03

Պատարագի գնացող հավատացյալը մարդկանց հրմշտելով (ինքն էլ՝ թիկնապահների միջոցով) առաջ չի մխրճվում, այլ՝ մի ազատ տեղ կանգնում և Պատարագն է լսում, մասնակցում դրան, իսկ եթե նաև ապաշխարում է ու պատրաստ է հոգեպես ու մարմնոք՝ Հաղորդություն ստանում:

Պատարագի մասնակիցներին հրմշտելով առաջ գնացողը ոչ միայն հավատացյալ չէ, այլ պրովոկատոր սրիկա է, որը հենց դիտավորությամբ էդ կեղտոտ քայլին է գնում՝ շատ լավ գիտակցելով դրա հետեւանքները:

Էն դերասանությունը՝ իբր «հանդարտ» և այլն՝ սատանայական թատրոն են, ուրիշ ոչինչ:

Բայց սատանան հալածվելու է, սատանայի ծառաներն էլ են հալածվեու:

Եվ իրենք կամավոր են ընտրել սատանային ծառայելու ճանապարհը:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ