ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ի տարբերություն մեզ՝ աշխարհն ու մեր հարևանները ամեն ինչ լավ են հասկանում

Ի տարբերություն մեզ՝ աշխարհն ու մեր հարևանները ամեն ինչ լավ են հասկանում
19.04.2026 | 14:08

Ապրիլի 17-19-ին Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին Վրաստանը մասնակցել է ամենաբարձր` վարչապետի մակարդակով, Հայաստանն ու Ադրբեջանը՝ պառլամենտների ղեկավարների մակարդակով։

Սա հարմար առիթ էր հայ-թուրքական սահմանի հարցը բարձրացնելու առումով, ինչու՞ չի օգտագործվել այն։

Ավելին, Էրդողանը այդ ֆորումի ընթացքում հայտարարություններ է արել, այսպես կոչված, «Միջին միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի կարևորության մասին, սա էլ հայ-թուրքական սահմանի մասին է, չէ՞:

Ալիևի օգնական Հաջիևն էլ ֆորումի ժամանակ, հայկական կողմին մխիթարելով, ասել է, որ հայ-ադրբեջանական դիալոգը շարունակվում է, և կարևոր հարցերի վերաբերյալ մոտակա ամիսներին կարող են նորություններ լինել:

Տեսնես՝ էդ ի՞նչ հարցեր են, կարծես Վաշինգտոնում Թրամփի քավորությամբ խաղաղության կենաց է ասվել, ցորեն ու վառելիք ենք ներկրում Ադրբեջանով, մի «ահռելի»` 950 դոլարի ապրանք էլ Հայաստանից է Ադրբեջան արտահանվել, բայց Հաջիևը ինչ-որ կիսատ հարցերի մասին է ակնարկում:

Իրանի ու ԱՄՆ-ի միջև պատերազմը դեռ ավարտված չէ:

Խառն ենք, շատ խառը, այն աստիճան, որ ինքներս մեզ չենք հասկանում, քուչի կռիսական խաղերի մեջ ենք, բոլորին պիտի ֆռռացնենք։

Ի տարբերություն մեզ՝ աշխարհն ու մեր հարևանները ամեն ինչ ավելի լավ են հասկանում ու անում:

Այս ամենի ֆոնին գալիք պառլամենտական չընտրությունները իրենց էությամբ նման են գյուղապետի ընտրությունների։

Թոշակներից ու բամբասանքներից անդին՝ ոչ մի քննարկում։ Իսկ հարևան գելերը ժպիտով հետևում ու սպասում են որսի հարմար ստարտին:

Արա Արայան

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ