ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ դառնում է այն հասարակության հայելին, որն իրեն հանդուրժում կամ ընտրում է

Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ դառնում է այն հասարակության հայելին, որն իրեն հանդուրժում կամ ընտրում է
20.07.2026 | 18:44

Մեր ամենամեծ խնդիրը ոչ թե այս կամ այն իշխանությունն է, այլ այն, թե ինչ չափանիշներ ունենք ազգովի:

Տասնամյակներ շարունակ Հայաստանում պաշտոն են զբաղեցնում մարդիկ, որոնք հերթով խոստանում են օրենքի և իրավունքի գերակայություն, արդարություն, բարեկեցություն և անվտանգություն, իսկ արդյունքում պետությունը կորցնում է տարածքներ, բնակչություն, վստահություն և ապագայի հավատ։ Բայց ամեն ընտրությունից հետո նույն մտածողությունը վերարտադրվում է։

Մենք սիրում ենք դժգոհել իշխանությունից, բայց շատ ավելի քիչ ենք խոսում հասարակության պատասխանատվության մասին։ Որովհետև ցանկացած իշխանություն վաղ թե ուշ դառնում է այն հասարակության հայելին, որն իրեն հանդուրժում կամ ընտրում է։

Ուժեղ պետություն չեն կառուցում գեղեցիկ կարգախոսներով։ Այն կառուցում են մարդիկ, որոնք ունեն մասնագիտական կարողություն, պետական մտածողություն և պատասխանատվության զգացում։ Երբ այդ հատկանիշները փոխարինվում են անձնական հավատարմությամբ, շոուով, պոպուլիզմով կամ քաղաքական առևտրով, պետությունն անխուսափելիորեն թուլանում է, ընդհուպ՝ անկում ապրում:

Պատմությունը մեկ պարզ դաս է տալիս. պետությունները չեն կործանվում միայն արտաքին թշնամու պատճառով։ Դրանք նախ թուլանում են ներսից, երբ արժանիքներին փոխարինում են ծանոթ-բարեկամով, սկզբունքներին՝ անձնական կամ կլանային շահերով, իսկ պետական մտածողությանը՝ պահի քաղաքական հաշվարկով։

Եթե ուզում ենք այլ Հայաստան, ապա պետք է փոխենք ոչ միայն իշխանությանը, այլև մեր պահանջները։ Պետք է դադարենք հիանալ դատարկ ճառերով և սկսենք պահանջել արդյունք։ Պետք է գնահատենք ոչ թե աղմուկ ստեղծողներին, այլ պատասխանատվություն կրողներին։ Ոչ թե նրանց, ովքեր խոստանում են ամեն ինչ, այլ նրանց, ովքեր պատրաստ են ծառայել պետությանը։

Պետությունը երբեք չի դառնա ավելի ուժեղ, քան այն հասարակությունը, որը ձևավորում է իր քաղաքական վերնախավը։ Եվ մինչև այդ պարզ ճշմարտությունը չընդունենք, մենք շարունակելու ենք փոխել դեմքեր՝ չփոխելով իրականությունը։

Սակայն հնարավորությունների դաշտը անսպառ չի:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2958

Մեկնաբանություններ