ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանը մոտ է Սրբազան աթոռի «սեփականաշնորհմանը»

Ադրբեջանը մոտ է Սրբազան աթոռի «սեփականաշնորհմանը»
29.11.2025 | 12:24

Ֆինանսական շրջանակներում ակտիվ քննարկվում է Վատիկանի գործարքը Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ, որի միջոցով, պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ներդրում կատարելու պատրվակով, Հռոմի Պապ Լև XIV-ը կստանա մոտ 85 միլիոն դոլար: Դրանք բավարար կլինեն Վատիկանի բյուջեի տարիներ շարունակ կուտակված դեֆիցիտի փակմանը: Գործարքը Ադրբեջանին ապահովել է աննախադեպ մուտք Պոնտիֆիկի մոտ: Ադրբեջանի ղեկավարությունը գրեթե հաստատվել է Վատիկանում: Այնտեղ բացվել է Ադրբեջանի դեսպանատան վարչական գրասենյակը Իտալիայում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հռոմի Պապի մոտ եղել են Ալիևների ընտանիքի անդամները՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի գլխավորությամբ, Կովկասի Մուսուլմանների վարչության ղեկավարը, իսկ երեկ արտաքին գործերի հարցերով Վատիկանի պետական քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Գալլախերի հետ հանդիպել է Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

Վատիկանում կանոնավոր կերպով անցկացվում են կեղծ գիտական միջոցառումներ, որտեղ հին հայկական հուշարձանները ներկայացվում են որպես կովկասյան-ալբանական: Սա, իր հերթին, թույլ է տալիս Ադրբեջանին ոչնչացնել քրիստոնեական պատմության հետքերը օկուպացված Արցախի տարածքներում:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6334

Մեկնաբանություններ