Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Բարի երթ

Բարի երթ
02.09.2024 | 11:05

Ինչ մաղթեմ այսօր ես՝ հոռետեսս,

Կյանք նոր ոտք դնող հրեշտակներին,

Թող ձեզնով հերքեք մռայլ թեզերս,

Ասեք՝ ցնդե՜լ է մեր Արթուր քեռին։

Ո՞վ եմ, որ օրհնեմ, ես՝ անհավատս,

Երբ Աստծո հետքն է ձեր ճակատներին,

Դո՛ւք պիտի օգնեք ինձ՝ գտնեմ հետքս,

Որ խզբզեցին հազար հարամի։

Խորհուրդս էլ գուցե լինի հնացած,

(Ինձ ո՞ւր հասցրեց, որ ձեզ ուր բերի)

Անցե՛ք դուք ճամփով՝ ձե՛ր կողմից գծած,

Մի՛ եղեք ոչ մի խորհրդի գերի։

Իսկ եթե գերի, ապա լոկ՝ խղճի՛ն

Ու արյան կանչի՜ն՝ մեր նախնիների...

Ինձնից էլ մի-մի հույսով լի պաչիկ՝

Լույսով ողողված ձեր ճակատներին...

02.09.2024 թ.

Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7044

Մեկնաբանություններ