Հանրությունը շատ դաժան է ու միաժամանակ շատ խոցելի. մեկ ինչ-որ մեկին աստվածացնում է, դարձնում կուռք, առասպելական կերպար, հետո, շատ քիչ ժամանակ անց, այդ նույն կերպարին սարքում է հրեշ, ատելի, հռչակում ոչնչություն:
Ո՛չ առաջին դեպքում նա գիտեր, թե ինչու պետք է փառաբանի այդ կերպարին, ո՛չ էլ երկրորդ դեպքում էր հասկանում, թե ինչու պետք է նրան ատի:
Թե՛ առաջին, թե’ երկրորդ դեպքերի համար կան կոնկրետ մարդիկ ու շրջանականեր, որ տեխնոլոգիաներով մեկ հերոս են ստեղծում, մեկ` հրեշ:
Իսկ հանրույթն էլ նույն մոլեռանդությամբ դառնում է գործիք` սիրելու ու ատելու միջակայքում:
Ալեն Ղևոնդյան