Երեկվա անձրևից հետո ծաղկած ծիրանենին արևի տակ բացվել է ասես ծովափին պառկած գեղեցկուհին է բացել իր սպիտակ մարմինը։ Մանուշակները բուրում են նորամանուկի նման՝ մի քիչ վախվորած, ինպես նոր քայլող երեխան է վախենում ընկնելուց։ Վարարած գետակի քչքչոցը խառնվում է ծիտիկների ծլվլոցին միաձուլված մեղուների բզզոցին ու ամբողջական է դարձնում գարնանային սիմֆոնիան։ Ծառերը բողբոջել են ու հղի կնոջ համեստ գեղեցկությամբ են նայում աշխարհին։ Հրաշք կեսօր է, ապրելու, հավատալու, երազելու տաք կեսօր։
Լևոն Բեգլարյան