2024 թվականի գարնանը սահմանազատման անվան տակ Կիրանց-Բաղանիս հատվածում ավելի քան 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, Կիրանց գյուղից ավելի քան 15 հեկտար հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցավ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին ու ցանկացած ժամանակ կարող է ոչ թե գնդակոծել, այլ՝ գնդակահարել երթևեկող ավտոմեքենաներն ու դրանցում գտնվողներին։ Միջպետական ավտոճանապարհից պարզ երևում են ադրբեջանական հենակետերը և դրանցում գտնվող զինծառայողները։ Սահմանամերձ Ոսկեվան և Բաղանիս գյուղերի սահմանագոտում, բարձունքի վրա գտնվող «Նոր տարի» հենակետը սահմանազատման արդյունքում պետք է մնար որպես Հայաստանի տարածք, սակայն Հայաստանի իշխանության ոչ հետևողական, զիջողական դիրքորոշման հետևանքով այժմ այդ հենակետի վրա ադրբեջանական դրոշ է։
Ոսկան Սարգսյան